Քաղաքական14:18, 30 Մայիս 2025
Ֆիդան. «Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Ուկրաինա և հանդիպել երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ֆիդանը ծաղիկներ է դրել «Հիշատակի պատի» մոտ։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո կայացել է արտգործնախարարների առանձնազրույցը։
Կողմերը առանձնազրույցից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ֆիդանը մասնավորապես նշել է. «Մենք մոտենում ենք պատերազմում կարևորագույն ճամփաբաժանի։ Կամ մենք կփակենք աչքերը այս պատերազմի շարունակության վրա, կամ կհասնենք մշտական խաղաղության»։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունները նոր երանգ հաղորդեցին դիվանագիտական լուծման որոնմանը և Թուրքիան պատրաստ է հյուրընկալել հաջորդ բանակցությունները։ Անդրադառնալով Ղրիմի թաթարներին՝ նա նշել է, որ ցանկանում են նպաստել Ուկրաինայի վերակառուցմանը և հավելել, որ ուշադիր հետևում են Ղրիմի թաթարներին և Ղրիմի շուրջ զարգացումներին։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի բանակցությունները շարունակվեն Ստամբուլում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |