Տնտեսական14:29, 02 Հունիս 2025
Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի նավթի և բնական գազի արդյունահանման նոր համաձայնագիր

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի նավթի և բնական գազի արդյունահանման նոր համաձայնագիր։ Նախարարն այդ մասին հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ընթացքում։
«Մենք հետագա քայլեր կձեռնարկենք Շաֆագ-Ասիման նախագծի համաձայնագրի ստորագրմամբ, որը կբարձրացնի մեր նավթի և բնական գազի արդյունահանումը Ադրբեջանում: Այս համաձայնագիրը կստեղծի նոր գործընկերություն Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO), «SOCAR»-ի և «British Petroleum»-ի միջև»։
Բայրաքթարը նաև նշել է, որ Թուրքիայի էներգետիկ քաղաքականությունը ձևավորվում է երեք հիմնական նպատակների շուրջ։ Դրանք են՝ մատակարարման անվտանգությունը, ներմուծման կախվածության նվազեցումը և մատչելի գները։
Նրա խոսքով, այդ ամենին հասնելու համար Թուրքիան կենտրոնանում է վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, միջուկային էներգիայի, նավթի և գազի զարգացման, ինչպես նաև կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |