Քաղաքական09:57, 03 Հունիս 2025
Անկարայում ոճրագործ Թալեաթ փաշային նվիրված հուշատախտակ է բացվել

Մայիսի 30-ին Անկարայի ԺՀԿ-ական (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն») քաղաքապետ Մանսուր Յավաշը ելույթի է ունեցել քաղաքապետարանի կողմից իրականացվող «ԱԳՆ նահատակների հուշարձան և հիշատակի վայր» մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը։
Յավաշը հայտարարել է, որ Անկարայում Թալեաթ փաշայի հուշատախտակ են բացել։
«Վերջերս մեկ այլ կարևոր աշխատանք ևս կատարեցինք։ Մեր Անկարայում՝ Թալեաթ փաշա բուլվարում, օսմանյան պետության վերջին շրջանում ծառայած, «Միություն և առաջադիմություն» կոմիտեի առաջատար անուններից Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ հանրապետության շրջանում արտերկրում նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։ Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց անդին հանրության անցյալին տեր լինելու կամք է»,-պնդել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |