Քաղաքական11:53, 03 Հունիս 2025
Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-ՌԴ-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, X միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլում Թուրքիայի հյուրընկալությամբ կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին:
Ֆիդանը նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ապա հավելել, որ կողմերը մեկ քայլ առաջ են տարել այն հարցերը, որոնց շուրջ առաջին հանդիպման ժամանակ արդեն իսկ համաձայնության էին եկել։
Թուրք նախարարը հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել մարդասիրական փոխանակման, նոր կատեգորիաների և ավելի մեծ թվով գերիների փոխանակման հարցում:
Նրա խոսքով՝ կողմերը միմյանց փոխանցել են հրադադարի և խաղաղության վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնող հուշագրեր և նպատակահարմար են գտել առաջիկա օրերին այս փաստաթղթերի շուրջ սկսել աշխատանքներ տեխնիկական մակարդակում։
Ֆիդանը նաև հայտնել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել պատրաստությունները՝ առաջնորդների մակարդակով հանդիպման համար հող ստեղծելու ուղղությամբ։
«Մեր առաջնորդների ընդհանուր կամքի հիման վրա ձևավորված բանակցություններում, կողմերի ցուցաբերած արդյունքի վրա կենտրոնացած մոտեցումը՝ ուղղված պատերազմի հետևանքով առաջացած կորուստների դադարեցմանը, գոհացուցիչ է։ Այս պատմական գործընթացում Թուրքիային ցուցաբերած վստահության համար ես կրկին շնորհակալություն եմ հայտնում երկու երկրներին»,-գրել է Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |