Քաղաքական10:02, 04 Հունիս 2025
Նուման Քուրթուլմուշը վերընտրվել է Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում

Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում անցկացված ընտրությունների երրորդ փուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Ստամբուլի պատգամավոր Նուման Քուրթուլմուշը վերընտրվեց խորհրդարանի նախագահ՝ ստանալով 329 ձայն։
Ընտրություններին մասնակցում էին հինգ թեկնածու տարբեր կուսակցություններից․
Նուման Քուրթուլմուշ (AKP-ԱԶԿ)
Ուղուր Բայրաքթութան (գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» CHP-ԺՀԿ)
Օսման Ջենգիզ Չանդար (քրդամետ ընդդիմադիր DEM կուսակցություն)
Մուստաֆա Ջիհան Փաջաջը (ընդդիմադիր İYİ կուսակցություն)
Մեհմեթ Քարաման («Նոր ուղի» (Yeni Yol) կուսակցություն)
Առաջին փուլում քվեարկությանը մասնակցեց 549 պատգամավոր, սակայն որևէ թեկնածու չկարողացավ ստանալ պահանջվող 400 ձայնը, և ընտրությունը տեղափոխվեց երկրորդ փուլ։
Երկրորդ փուլում նույնպես պատկերը չփոխվեց. 543 պատգամավոր մասնակցեց, բայց ոչ մի թեկնածու չստացավ ձայների 2/3-րդը:
Երրորդ փուլում, որտեղ բավարար էր համեմատական մեծամասնությունը, Նուման Քուրթուլմուշը հավաքեց 329 ձայն և դարձավ մեջլիսի նախագահ։
Ընտրություններից հետո Նուման Քուրթուլմուշն ելույթում նշեց, որ 28-րդ օրենսդրական շրջանի երկրորդ կիսամյակում խորհրդարանը «կարևոր պատասխանատվություններ» է ստանձնելու։
Քուրթուլմուշը որպես Թուրքիայի առջև կանգնած ամենահրատապ խնդիրներից մեկը մատնանշեց «առանց ահաբեկչության Թուրքիա» նպատակադրումը։
Նշենք, որ մինչ օրս Թուրքիայի մեջլիսի նախագահության պաշտոնը զբաղեցրել են 30 պատգամավորներ: Այս պաշտոնն ամենաերկարը զբաղեցրել է Մուսթաֆա Աբդյուլհալիք Ռենդան՝ 11 տարի (1935-1946), իսկ ամենակարճը՝ Իսմեթ Սեզգինը՝ 2 ամիս 1 շաբաթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |