Քաղաքական16:15, 05 Հունիս 2025
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ 2026-2028թթ․ ժամանակահատվածի համար։
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը X միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է ընտրության արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել անդամ պետություններին իրենց աջակցելու համար։
Նա նաև շնորհավորելով մյուս ընտրված երկրներին, գրել է․ «Մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատել միասին՝ գլոբալ զարգացման օրակարգը առաջ մղելու համար»։
Ըստ քվեարկության արդյունքների՝ «Արևմտյան Եվրոպա և այլ պետություններ» տարածաշրջանից Թուրքիան ստացել է 174 ձայն և ընտրվել է Ավստրալիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի հետ միասին։
Ընդհանուր առմամբ, ECOSOC-ի անդամ են դարձել 18 երկիր՝ ներառյալ՝ Աֆրիկայից՝ 4, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ 4, Արևելյան Եվրոպայից՝ 3, Լատինական Ամերիկայից և Կարիբյան տարածաշրջանից՝ 3 երկիր։
Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |