• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:20, 09 Հունիս 2025

Թուրքիայի ԱԳՆ. «Իսրայելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ահաբեկչական պետություն է»

Թուրքիայի ԱԳՆ. «Իսրայելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ահաբեկչական պետություն է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոշտ է արձագանքել Իսրայելի կողմից «Madleen» նավի նկատմամբ իրականացված միջամտությանը։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է. «Միջազգային ջրերում իրականացված միջամտությունը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»։

Հայտարարության համաձայն՝ «Գազային մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով ուղևորվող և իր կազմում նաև Թուրքիայի քաղաքացիներ ունեցող «Madleen» նավի նկատմամբ Իսրայելի ուժերի միջամտությունը միջազգային ջրերում՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

«Նավարկության ազատությունն ու ծովային անվտանգությունը սպառնալիքի տակ դնող Նեթանյահուի կառավարության այս դատապարտելի գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Գազայում սովն իբրև զենք օգտագործող և մարդասիրական օգնության առաքումը կանխող Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ միջազգային հանրության արդարացի արձագանքը շարունակվելու է։ Իսրայելի ագրեսիվ և իրավունքը չճանաչող պահվածքը չի կարող լռեցնել մարդկային արժեքները պաշտպանող ձայները»,-նշվել է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմածովային հրամանատարությունը վերահսկողություն է հաստատել Գազայի ափ ուղևորվող «Madleen» նավի նկատմամբ, որի տախտակամածին գտնվող 12 ակտիվիստների շարքում էր նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ «Madleen»-ը վերաուղղորդվել է դեպի Իսրայելի ափեր, և ակնկալվում է, որ նրա ուղևորները կվերադառնան իրենց երկրներ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանն էլ  X-ում գրել է, որ նավը կալանելու գործողությունն իրականացվել է միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}