• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:23, 09 Հունիս 2025

Թուրքիայում միլիոնատերերի թիվը գերազանցել է 2.3 միլիոնը. հարստության անհավասարությունը խորանում է

Թուրքիայում միլիոնատերերի թիվը գերազանցել է 2.3 միլիոնը. հարստության անհավասարությունը խորանում է

Թուրքիայում 1 միլիոն լիրայից ավելի բանկային ավանդ ունեցող անձանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 49 տոկոսով՝ անցնելով 2.3 միլիոնը։ Միևնույն ժամանակ, երկրում բանկային ընդհանուր ավանդները հասել են 17 տրիլիոն լիրայի։

Թուրքիայի բանկային վերահսկողության և կարգավորման մարմնի  տվյալներով՝ 2025 թ․ ապրիլին 2 միլիոն 377 հազար անձ բանկում ունի առնվազն 1 միլիոն լիրա։ Մեկ տարի առաջ այդ թիվը 1.59 միլիոն էր։ Միլիոնատերերի ավանդների գումարն ավելացել է 11.8 տրիլիոնից՝ մինչև 16.99 տրիլիոն լիրա՝ մեկ տարում գրանցելով մոտ 44% աճ։

Ավանդների մեծ մասը կենտրոնացած է ներքին շուկայի վրա․ ավելի քան 15 տրիլիոն լիրան բաժին է ընկնում Թուրքիայում բնակվող միլիոնատերերին։ Դրանցից ավելի քան 10 տրիլիոն լիրան՝ թուրքական լիրայով, 4.4 տրիլիոնը՝ արտարժույթով, իսկ մոտ 1.2 տրիլիոնը՝ թանկարժեք մետաղներով։

Միևնույն ժամանակ, արտերկրում բնակվող միլիոնատերերի թիվը հասել է 200 հազարի։ Նրանց ընդհանուր ավանդները կազմել են մոտ 391 միլիարդ լիրա։

Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայի բանկային համակարգում գտնվող ողջ ավանդների շուրջ 78%-ը պատկանում է ընդամենը 2.1 միլիոն անձի, մինչդեռ 10 հազար լիրայից պակաս ավանդ ունեցող հաշիվների թիվը գերազանցում է 163 միլիոնը։ Սա վկայում է հարստության ծայրաստիճան կենտրոնացման և ֆինանսական անհավասարության խորացման մասին։

2020-ին միլիոնատերերը կազմում էին ավանդների շուրջ 55%-ը, իսկ 2025-ին՝ արդեն գրեթե 78%-ը։ Նույն ընթացքում ցածր եկամուտ ունեցող խնայողների բաժինը նվազել է մինչև 0.7%։

Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալները ևս հաստատում են խնայողությունների աճն առավելապես վերին եկամուտ ունեցող խմբերում, ինչը մատնանշում է երկրում սոցիալ-տնտեսական բևեռացման խորացումը։

Աղբյուր`    www.karar.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}