Քաղաքական12:27, 13 Հունիս 2025
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատությամբ է արձագանքել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակմանը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի բացահայտ խախտում և տարածաշրջանային կայունության դեմ ուղղված քայլ։
Հայտարարության մեջ նշվել է․ «Իսրայելի այս գործողությունը նպատակաուղղված սադրանք է, որը միտված է տարածաշրջանում ռազմավարական անկայունության խորացնելուն։ Հարձակումը վկայում է Թել Ավիվի՝ խաղաղությունն անտեսող քաղաքականության մասին»։
Անկարան հատկապես ընդգծել է, որ Իսրայելի կողմից հարձակումն իրականացվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ակտիվ փուլում։ Ըստ Թուրքիայի՝ Իսրայելը միտումնավոր փորձել է խաթարել խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները։
Հայտարարության մեջ հնչել է նաև տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում․ «Մերձավոր Արևելքում չենք ցանկանում նոր արյունահեղություն և ավերածություն։ Իսրայելը պետք է դադարեցնի նման վտանգավոր գործողությունները։ Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղությունը պահպանելու համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |