Տնտեսական16:58, 13 Հունիս 2025
Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել
Թուրքիայի քամուց ստացվող էներգիայի ընդհանուր հզորությունը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 177%-ով՝ հասնելով 13․376 մեգավատի։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։ Այժմ երկրում կան բազմաթիվ նման կայաններ։
Աճին նպաստել են տեխնոլոգիական առաջընթացը, վերականգնվող էներգիայի նկատմամբ աճող պահանջարկը և կառավարության խթանող քաղաքականությունը։
Թուրքիայի Էներգետիկ արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Ալփեր Քալայջըն նշել է, որ վերջին 10 տարում տարեկան միջինում ավելացվել է շուրջ 1000 մեգավատ հզորություն։ 2035 թ․-ի համար սահմանված 38․1 գիգավատ նպատակին հասնելու համար, ըստ նրա, տարեկան միջին աճը պետք է հասցնել 2300 մեգավատի։
Քալայջըն նաև ընդգծել է, որ այս տեմպին հասնելու համար անհրաժեշտ է բարելավել էլեկտրական ցանցի ենթակառուցվածքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |