• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:40, 16 Հունիս 2025

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքական մերձիշխանական «Türkiye» թերթի կայքում հոդված է հրապարակվել՝ «Թիրախավորվել են թյուրքական աշխարհի սիրտ գնացող միջանցքը։ Իրողությունները կրկին նույնն են» վերնագրով։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ նշվել է, որ համանուն միջանցքը կրկին օրակարգում է և ենթադրվում է, որ ցամաքով պիտի իրար կապի Թուրքիային և Ադրբեջանին։

Նշվում է, որ տարածաշրջանային տրանսպորտն ու տնտեսական ինտեգրացիան վերափոխելու ներուժ ունեցող այդ ռազմավարական նախագիծը որոշ շրջանակներում կրկին անհանգստության պատճառ է դարձել։ 

Մասնավորապես նշվել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին նախագիծը բնորոշել է որպես «աշխարհաքաղաքական ծուղակ» և ընդգծել, որ անհրաժեշտ է այն խոչընդոտել։ Վելայեթին նշել է, որ այդ գիծը փոխելու է տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը և բացասաբար է ազդելու երկրի ցամաքային կապերի վրա։

«Անկարան և Բաքուն վճռական են» ենթավերնագրում շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հենվում է 2020թ․ Ղարաբաղի (Արցախ) պատերազմից հետո ստորագրված պայմանագրերի վրա։ Թուրքիան և Ադրբեջանն այդ գիծը համարում են ոչ միայն տրանսպորտային նախագիծ, այլև ռազմավարական կամուրջ, որը միավորելու է թյուրքական աշխարհը։ Ընդգծվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս լիարժեք աջակցում է այդ  նախագծին։

Նախիջևանով ծրագրվող կապի (խմբ. երթուղու) իարկանացմամբ  նախատեսվում է ապահովել Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև անխափան ցամաքային հաղորդակցությունը։

Անդրադառնալով այլընտրանքային երթուղուն նշվել է, որ ինչպես Էրդողղան էր նախկինում հայտարարել, եթե այդ կապը խոչընդոտվի, Իրանով անցնող երթուղիներ էլ կարող են օրակարգ գալ։

«Նախագծին աշխարհաքաղաքական իմաստ է հաղորդվում» ենթավերանգրում նշվել է հետևյալը՝ 

Ըստ մասնագետների՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն առևտրային, այլև միաժամանակ տարածաշրջանային համագործակցության և կայունության համար խորհրդանշական արժեք է կրում։ Նախագծի ամբողջացման դեպքում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ֆիզիկական ամբողջականությունը մեծապես ապահովված է լինելու։

«Ինչու՞ է կարևոր Զանգեզուրը» հատվածում ընդգծվել է, որ  Զանգեզուրը պատմական Մետաքսի ճանապարհի վերակենդանացման, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի և տարածաշրջանային առևտրային կապերի տեսանկյունից ասոցացվում է միջազգային նախագծերի հետ։

Մյուս կողմից միջանցքը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև ցամաքային և երկաթուղային կապ հաստատելու, այլև Թուրքիայի ու Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների միջև ուղղակի հաղորդակցություն ապահովելու նպատակ է հետապնդում»։

Աղբյուր`    turkiyegazetesi.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}