Տարածաշրջան11:18, 16 Հունիս 2025
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները քննարկվել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են և բախումների դադարեցման ու Իրանի միջուկային գործողությունների հետ կապված տարաձայնության լուծման համար միակ ճանապարհը դիվանագիտությունն է։
Հավելենք, որ Ֆիդանը նաև հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և Ֆիդանը մտահոգություն է հայտնել, որ իրավիճակը կարող է վերածվել ավելի մեծ ճգնաժամի։
Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու համար պետք է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ու անհապաղ վերսկսել միջուկային բանակցությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |