• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:26, 17 Հունիս 2025

Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի

Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի

Թուրքական մերձիշխանական «Yeni Şafak» կայքում հրապարակվել է «Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի» վերնագրով հոդված։ Մասնավորապես նշվում է, որ Իսրայելի «հարձակողականությունը» հող է պատրաստում տարածաշրջանում պատերազմի ալիքի համար։ Հունիսի 13-ից սկսված Իսրայել-Իրան հակամարտությունը որակվել է որպես քառօրյա պատերազմ։

Նշվում է, որ Իսրայելի և Իրանի միջև առճակատման խորացման դեպքում կուժեղացվի փոխադարձ դիվանագիտությունը։ Զարգացումները  կարտացոլվեն աշխարհում և հարակից տարածաշրջաններում։ Ընդգծվել է, որ Թուրքիայի անվտանգությունը վտանգի տակ դնող հնարավոր սցենարների դեմ նախապատրաստական աշխատանքները կարագացվեն։

«Մինչ ջանքեր են գործադրվում Իսրայելի ագրեսիան դիվանագիտական ​​ճանապարհով զսպելու համար, վերլուծվում է նաև քառօրյա Իսրայել-Իրան պատերազմի հնարավոր ազդեցությունը համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության վրա»,- նշվել է հոդվածում:

Թուրքիան կարծում է, որ Իսրայելի հարձակումները չեն սահմանափակվում միայն Պաղեստինով և Իրանով, այլ դրանք դարձել են սպառնալիք, որն ամբողջ տարածաշրջանը ներքաշում է անկայունության մեջ: 

«Այս զարգացումները, որոնք ազդում են նաև համաշխարհային անվտանգության վրա, մասնավորապես՝ էներգետիկ և առևտրային  ուղիների  վրա, մանրամասն քննարկվում են ազգային անվտանգության խորհրդի և համապատասխան նախարարությունների կողմից»-, ընդգծել է հոդվածի եղինակը:

Գնահատվող թեմաների շարքում են նաև Իսրայելի նպատակների ընդլայնման ազդեցությունն Իրանի դեմ, կամ անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք կառաջանան Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու տարբերակի օգտագործման դեպքում։ Դրանց ազդեցությունը տնտեսության վրա ուսումնասիրվում է բազմաչափ ձևով։

Շեշտվել է, որ Թուրքիան որդեգրել է տարածաշրջանում հնարավոր նոր լարվածության սցենարներին պատրաստ լինելու սկզբունքը։ Մշակվել են համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար:

Աղբյուր`    yenisafak.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}