Քաղաքական13:44, 18 Հունիս 2025
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Իսրայելցի լրագրող Էյալ Բերկովիչը սոցիալական ցանցերում հանդես է եկել ուշագրավ հրապարակումներով։ Նա նշել է․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ եզրափակիչը Թուրքիայի հետ կանցկացնենք»:
Այս խոսքերին արձագանքել է թուրքական «Ազատ դատ» կուսակցության (Hür Dava Partisi) պատգամավոր Շահզադե Դեմիրը։ Սոցիալական ցանցում թուրք պատգամավորն արել է հետևյալ գրառումը․ «Նման խոսքերը փաստորեն արդեն բացեիբաց են ասվում: Մեր շուրջը բոլորը չեզոքացվում են։ Հերթը մեզ է հասնում, իսկ մենք շարունակում ենք հանդիսատեսի կարգավիճակով հետևել, դա մեզ ուղղակի թիրախ է դարձնում։ Երբ այս «հրեշի» հարևաններին կուլ տալու պլանն ավարտվի, հերթը Թուրքիային է հասնելու»:
Թուրք պատգամավորը պահանջել է նույնականացնել Թուրքիայում ազգանունների օրենքից հետո իրենց անունները փոխած հրեաների ինքնությունը։ Նա հայտարարել է, որ գործը պիտի սկսել երկքաղաքացիության կարգավիճակ ունեցողներից և հնարավորինս արագ ազգանունների ուսումնասիրություն իրականացնել։
Դեմիրը նաև նշել է, որ բոլոր այն հաստատությունները և բոլոր նրանք, որոնք Իսրայելի հետ առևտրական, ռազմական, հետախուզական, մշակութային կամ նույնիսկ կրթական համագործակցության մեջ են, «կանգնած են ծանր հարված ստանալու վտանգի առաջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |