Տարածաշրջան22:03, 20 Հունիս 2025
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Էրդողան-Փաշինյան հանդիպման վերաբերյալ։
Նշվում է, որ պաշտոնական ընդունելությունից հետո Թուրքիյաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միմյանց են ներկայացրել պատվիրակությունների անդամներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։
Էրդողանը կարևորել է ներկա իրավիճակում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն կերպ աջակցել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ հիմնված փոխշահավետության(win-win) սկզբունքի վրա։
Հանդիպմանը քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը համապատասխան գործընթացի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |