Քաղաքական16:34, 25 Հունիս 2025
Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում (դեսպանը օգտագործել է Խանքենդի անվանումը) կանցկացվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը:
Ադրբեջանի պետական AzTV հեռուստակայանին տված հարցազրույցում թուրք դեսպանը նշել է․ «Խանքենդին դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»:
Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:
Աքգյունը հավելել է, որ երկու երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին: Դեսպանի գնահատմամբ՝ սա վկայում է ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը կապի մասին:
ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |