Ռազմական16:50, 30 Հունիս 2025
Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ: Նա թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բրիտանիան համոզված է, որ «Eurofighter» կոնսորցիումի բոլոր անդամները կաջակցեն նշված գործարքին:
Նախարար Լեմին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը երախտապարտ է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցի՝ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար: Նաև հավելել է, որ «Eurofighter Typhoon» կործանիչների արտահանման և Թուրքիա մատակարարման հարցում առկա են որոշակի առաջխաղացումներ:
Լեմին ընդգծել է, որ չորս գործընկեր երկրներն աջակցում են այս վաճառքին, և Թուրքիայի կողմից «Typhoon» կործանիչների ձեռքբերումը կնպաստի ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցների միջև տասնամյակներ շարունակվող բարեկամական կապերի ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ «Eurofighter Typhoon» կործանիչները 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ մարտական օդանավեր են, որոնք համատեղ արտադրվում են Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից: Նախկինում Գերմանիան հակազդել էր Թուրքիայի հետ այս գործարքին, սակայն Բրիտանիան դիվանագիտական շփումներ է ծավալել Բեռլինի հետ՝ խոչընդոտները հաղթահարելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |