Քաղաքական11:29, 02 Հուլիս 2025
Իբրահիմ Քալընը հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել է Իրաք։ Էրբիլ այցի շրջանակներում Քալընը հանդիպել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (ՔԴԿ-KDP) ղեկավար Մասուդ Բարզանիի, Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարի և փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի և անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև առճակատումից հետո տարածաշրջանում իրավիճակի խաղաղությունը և կայունությունն ապահովելու համար ձեռնարկվելիք քայլերը։
Բացի վերոնշյալ հարցերից քննարկվել են թուրքմենների անվտանգությանն առնչվող հացերը և քաղաքական գործընթացներում նրանց ունեցած դերը։ Ինչպես նաև շեշտվել է, որ Թուրքիան Իրաքի թուրքմենների կողքին է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |