Ռազմական14:35, 02 Հուլիս 2025
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է 140-ամյա պատմություն ունեցող իտալական «Piaggio Aerospace» ավիացիոն ընկերությունը: Գնման գործարքը պաշտոնապես ավարտվել է: Այդ մասին հայտարարվել է Հռոմում Թուրքիայի դեսպանատանն անցկացված ընդունելության ժամանակ:
Թուրքիայի Հռոմի դեսպան Էլիֆ Չոմողլու Յուլգենը գնման գործարքի ավարտի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել: Միջոցառմանը մասնակցել են «Baykar»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, Իտալիայի օդուժի հրամանատար գեներալ Անտոնիո Կոնսերվան և այլ բարձրաստիճան անձինք:
Հալուք Բայրաքթարը և «Piaggio Aerospace»-ի ներկայացուցիչները գործարքի վերջնական փաստաթղթերը ստորագրել են։ Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այս ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |