Տարածաշրջան12:20, 02 Հուլիս 2025
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Հուլիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել էր կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվել էր նաև արհեստական բանականության ոլորտի վերաբերյալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է այդ ոլորտի զարգացումը և կատարվող ներդրումները։ Ըստ նրա՝ կընդլայնվեն տվյալների կենտրոնների էներգետիկ ենթակառուցվածքները և այդտեղ ներդրումները կգերազանցեն 10 մլրդ դոլարը։
Տվյալների կենտրոններում կատարվելիք ներդրումներին զուգահեռ, նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում մասնագիտացված ուսուցում: Այս համատեքստում, համալսարանների և մասնավոր հատվածի համագործակցությամբ կիրականացվեն նոր սերնդի ճարտարագիտական և տվյալագիտական ծրագրեր։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի տարածաշրջանային կենտրոն, որը կարող է սպասարկել ոչ միայն ներքին շուկան, այլև եվրոպական, մերձավորարևելյան և ասիական շուկաները:
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան՝ էներգաարդյունավետ, կիբերանվտանգ և շրջակա միջավայրի համար անվտանգ տվյալների կենտրոններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |