• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:39, 04 Հուլիս 2025

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ»

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին անդրադարձել է Իրաքի Քիրքուք քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Միջանկյալ նշենք, որ Քիրքուկի Ալթունքյոփրու վարչական շրջան, որը խիտ բնակեցված են թուրքմեններով,  ղեկավար է փոխվել։ Թուրքմենները նշում են, որ իրենք մեկուսացվել են տեղական ինքնակառավարումից ու այդ պատճառով կազմակերպել են բողոքի ակցիա  և փակել Քիրքուք-Էրբիլ մայրուղին։

Քեչելին նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Քիրքուքում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ թուրքմեն հայրենակիցները պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ և պետական ​​կառուցվածքում։

Քեչելին ընդգծել է, որ ոչ թուրքմեն ղեկավարի նշանակումը անհարմարություն և հիասթափություն է առաջացրել թուրքմենական համայնքում։ 

Ըստ նրա՝ Քիրքուքի խաղաղությունն ու կայունությունը, որը իր էթնիկ և կրոնական բազմազանությամբ Իրաքի փոքր մոդելն է, առանցքային նշանակություն ունի ամբողջ Իրաքի խաղաղության և կայունության համար։

 

Աղբյուր`    trt.haber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}