• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 09:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:12, 07 Հուլիս 2025

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրանց հղվել են հետևյալ հարցերը՝

«Ի՞նչ փուլում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը»։
«Ե՞րբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը․ կա՞ հստակ տեղեկություն այդ մասին»։
«Ի՞նչ օգուտներ է բերելու տարածաշրջանին Միջին միջանցքի գործարկման մեկնարկը»։

Ի պատասխան Էրդողան նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դիվանագիտական շրջանակն ամբողջացված է։ 2024-ի վերջին Բրյուսելում, Մոսկվայում և Թբիլիսիում կայացած հանդիպումներով համաձայնություն է ապահովվել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ»։

Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ այն խաղաղությունը, որի տակ ստորագրելու են Հայաստանն ու Ադրբեջանը, փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը։ Բոլորը ականատես են լինելու, թե ինչպես են պատմական հնարավորության պատուհանները բացվելու մեկը մյուսի հետևից։ Էրդողանի ձևակերպմամբ՝ հակամարտությունների և պատերազմների պատճառով տարածաշրջանի չօգտագործված ներուժը ակտիվանալու է և ձևավորվելու է «շահելու մոդելի հազվագյուտ օրինակ»։

Էրդողանը նշել է, որ Հայաստանը, սկզբում դեմ էր հանդես գալիս «Զանգեզուրի միջանցքին», բայց հիմա տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում։ Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանի զարգացումը ոչ միայն Ադրբեջանի համար է հնարավորություն, այլ նաև Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։

«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանի համար, այլև ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորություն է իր հետ բերելու։ Այս գիծը դիտարկում ենք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Միջին միջանցքին՝ Էրդողանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Միջին միջանցքի համար ունենալու է ռազմավարական նշանակություն։

«Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները, Կասպիցն անցնելով, ավելի արագ են հասնելու Միջին Ասիա և Չինաստան, Եվրոպայից Չինաստան գնացող ապրանքներն էլ Թուրքիայով են սկսելու անցնել։ Միջին միջանցքի բացումը, հարավից սկսած մինչև մեզ և Ադրբեջան, բազմաթիվ երկրներ է ներառում։ Բացի այդ Չինաստանից եկող ճանապարհներն էլ են ամբողջանում», հայտնել է Էրդողանը։

Այս համատեքստում նա հավելել է, որ ամենակարևորը Զանգեզուրի գիծն է։ Այդ գիծը ներառում է նաև երկաթուղային համակարգ ու դրա համար էլ բեռնափոխադրումներում «Զանգեզուրի գծի» կարևորությունն ավելի է մեծանում և մեծանալու է։

Ըստ Էրդողանի՝ Միջին միջանցքն իր ողջ ուժն այստեղից է ստանում ու կարևոր է, որ Միջին միջանցքը «Զանգեզուրի գծով» ամբողջանա և դրա հետ ամբողջանալուց հետո էլ բեռնափոխադրումներում, ուղևորափոխադրումներում նման գործառույթ իրականացնի։

Թուրքիայի նախագահի նշմամբ՝ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը դա շատ է կարևորում։ Բացի այդ այն կարևորում է նաև Իրաքը։

«Թուրքիայի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային գիծը և Ղարաբաղում շինարարական ներդրումներն ավելի արդյունավետ են գործելու, երբ Զանգեզուրի միջանցքը բացվի»,- լրագրողների հավաստիացրել է Էրդողանը։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}