Քաղաքական09:45, 08 Հուլիս 2025
Ֆիդանը հանդիպել է ՌԴ արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված «BRICS»-ի անդամ երկրների առաջնորդների 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Լավրովի հետ հանդիպման օրակարգում եղել են երկկողմ քաղաքականությանը և տնտեսական ու էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Իսրայելի քաղաքականությանը, Գազայի շուրջ տիրող իրավիճակին, Իրանի միջուկային գործունեությանը, Աֆղանիստանում առկա դրությանը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ հարցերի:
Ֆիդան-Գուտերեշ հանդիպմանն էլ քննարկվել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և Կիպրոսի հարցի շուրջ կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև կլիմայական խնդիրների:
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ հուլիսի 16-ից 17-ը ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր գրասենյակում Կիպրոսի հարցով կողմերի ոչ պաշտոնական հանդիպում կկայանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |