Տարածաշրջան15:42, 09 Հուլիս 2025
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գրանցվել է 18.191 երկրաշարժ։ Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Թուրքիայի աղետների կառավարման փորձագետ, Գազի համալսարանի դասախոս Բյուլենթ Օզմենի խոսքով՝ երկրում մոտ 1000 ակտիվ երկրաշարժային ճեղք գոյություն ունի, որոնք ունեն սեյսմիկ ակտիվություն։
Օզմենը նշել է, որ երկրաշարժերի թվի աճը պայմանավորված է մասնավորապես հունվար-փետրվար ամիսներին Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջակայքում գրանցված «երկրաշարժային փոթորիկներով», ինչպես նաև ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով։
Ամենաշատ երկրաշարժները գրանցվել են Մուղլայում, որին հաջորդում է Մալաթիան, Քյութահյան, Քահրամանմարաշը և Ստամբուլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |