Քաղաքական13:35, 10 Հուլիս 2025
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

ԱՄՆ պետդեպի խոսնակ Թամի Բրյուսը հայտարարել է ամերիկյան նոր պատժամիջոցների մասին, որտեղ շոշափվել է նաև Թուրքիայի անունը:
Բրյուսը «X»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Հոնկ-Կոնգում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և Թուրքիայում գործող իրանական ապօրինի ֆինանսական ցանցի դեմ:
«Իրանական նավթային առևտրից ստացված այդ ֆոնդերը տասնյակ տարիներ շարունակ շահույթ են ապահովում Իրանի ահաբեկիչ պաշտոնյաներին աջակցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)»,-հավելել է Բրյուսը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայում գործող «Pulcular Enerji» ընկերությունը 2024-ին միլիոնավոր դոլարների նավթ է գնել ԻՀՊԿ-ից:
Զուգահեռ նշվել է, որ ընկերության գնումներն ԻՀՊԿ-ն կարգավորվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ընկերության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |