• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:22, 10 Հուլիս 2025

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար  Մուհամմադ Իսհակ Դարի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ֆիդանը նշել է, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև եղբայրական կապը։

Անդրադառնալով  երկկողմ տնտեսական հարցերին՝ Ֆիդանը  նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Թուրքիայի ու Պակիստանի միջև առևտրաշրջանառության ծավալները հասնեն 5 մլրդ դոլարի և հավելել, որ գնահատվում են նաև համագործակցության մեխանիզմերը հանքարդյունաբերության, բնական գազի ու նավթի և հազվագյուտ մետաղների ոլորտներում։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ երկու երկրների միջև օդային կապը շարունակում է արդյունավետ գործել ու հավելել է, որ բացի օդային կապից առևտրի համար կարևոր են նաև ծովային, ցամաքային և երկաթուղային կապերը, որոնք պետք է ավելի ամրապնդվեն։

Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտին՝ Ֆիդանը ընդգծել է, որ առաջիկայում ցանկանում են ամրապնդել այդ ոլորտում համագործակցությունը։ Նրա գնահատմամբ՝  դա  երկու երկրների համար անվտանգության տեսակետից կարևոր ռազմավարական քայլ կլինի։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ տարածաշրջանում ճգնաժամերը կրկին ցույց են տվել Թուրքիայի և Պակիստանի միջև համերաշխության գերկարևորությունը և ընդգծել է, որ կան շատ կարևոր քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն տարածաշրջանում  խաղաղության, անդորրության և կայունության համար։

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պետք է համագործակցենք Պակիստանի հետ այս ուղղությամբ։ Իրոք, մեր առաջնորդները մեծ ջանքեր են գործադրում մեր տարածաշրջանում դիվանագիտությունն ու երկխոսությունը առաջնահերթ դարձնելու համար՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ խորհրդակցական մեխանիզմի միջոցով»,-ընդգծել է Ֆիդանը։

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}