Տարածաշրջան13:59, 11 Հուլիս 2025
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով օրինակ Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ ոտքով են գնում, քանի որ գյուղերի հեռավորությունը զգալիորեն կրճատվել է։
Գյոլագզգըի գյուղապետ Յուջել Չալըշըրն անհանգստություն է հայտնել լճի ցամաքելու վերաբերյալ և հիշել, որ դեռևս 30 տարի առաջ ձկնորսություն էր արել այդ տարածքում, իսկ հիմա պատկերը լրիվ փոխվել է։
Նա նաև նշել է, որ ներկայիս ցամաքած տարածքում հինգ տարի առաջ բազմաթիվ ֆլամինգոներ են եղել։
Վանա լիճը (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3.712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |