Քաղաքական09:51, 14 Հուլիս 2025
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»

Հուլիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ օրակարգում եղել է ահաբեկչության դեմ պայքարն ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
Էրդողանն ընդգծել է, որ «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի իրականացման գործընթացում կարևոր քայլ է կատարվել և հավելել, որ այն վճռականորեն շարունակելու են:
Էրդողանը նկատի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարումն ու զենքերը վայր դնելու գործընթացը։ Դրա վկայությունը հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների՝ թուրքական կողմին զենքերի հանձնելու գործընթացն էր:
Թուրքիայի նախագահը նաև մատնանշել է Թուրքիա-ԱՄԷ ռազմավարական համագործակցության դրական ընթացքը։ Կարծիք է հայտնել, որ երկու երկրները թե՛ ռազմարդյունաբերության և թե՛ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում մեծ պոտենցիալ ունեն:
Անդրադառնալով հուլիսի 10-ին մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին՝ Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևել է այդ գործընթացին և որ իրենք շարունակելու են Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված քայլեր իրականացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |