Տնտեսական16:56, 14 Հուլիս 2025
Թուրքիան Օմանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիր է կնքել

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը երկու երկրների միջև էներգետիկ ներուժի ամրապնդման նպատակով մայրաքաղաք Մասկատում հանդիպել է Օմանի էներգետիկայի և հանքավայրերի նախարար Սալիմ Նասսեր ալ Աուֆի հետ:
Հանդիպմանը կողմերի միջև կնքվել է «Էներգետիկ ոլորտում համագորածկցության մասին հուշագիր», որն էլ թուրք նախարարը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Այս համաձայնությամբ մենք նպատակ ունենք համատեղ աշխատանքներ իրականացնել նավթի և բնական գազի որոնում-փոխադրումից մինչև վերամշակում ենթադրող բոլոր գործընթացներում»:
Բացի այդ Ալփարսլանն ընդգծել է, որ հուշագարի հիմնարար կետերից են էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի, էներգաարդյունվետության և հիդրոգեն տեխնոլոգիաների, ինչպես նաև այլ նմանատիպ ոլորտներում տեխնիկական գիտելիքների փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |