Ռազմական17:10, 15 Հուլիս 2025
Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը

Թուրքական «TİTRA Technology» ռազմարդյունաբերական ընկերությունը մշակել է երկրի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1-»ի նորացված մոդելը՝ «ALPİN-2»-ը։ Այն կցուցադրվի ռազմարդյունաբերության միջազգային տոնավաճառի՝ «IDEF 2025»-ի շրջանակներում։
Վերոհիշյաl ընկերությունը նպատակ ունի Թուրքիայի անօդաչու թռող սարքերի շարքը համալրել ավելի հզոր, կայուն և երկարատև թռիչքներ կատարող մոդելներով։
Նշվում է, որ Թուրքիայի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1»-ի հետ միասին մշակված «ALPİN-2»-ն իր նոր շարժիչի շնորհիվ կլինի ավելի հզոր, իսկ երկարատև թռիչքների դեպքում՝ ավելի արդյունավետ։
Համեմատած «ALPİN-1»-ի հետ՝ այս նոր տարբերակն ավելի արդիականացված է և ունի հզոր շարժիչ։ «ALPİN-2»-ը մշակվել է ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու համար։
«ALPİN-2»-ն ունի բարելավված սենսորային և իրազեկման հնարավորություններ ու հագեցած է տեխնոլոգիական ենթակառուցվածքներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |