Ռազմական14:19, 15 Հուլիս 2025
ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է մեծացնել Հունաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը՝ այդ թվում նաև կղզիներում:
Թեմային անդրադարձած թուրքական աղբյուրը գրում է. «ԱՄՆ-ն մեր հարևան երկիրը վերածել է զինապահեստի»։
Այսպիսով ԱՄՆ-Հունաստան անվտանգային համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր նախագիծը, ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, նոր հնարավորություններ կստեղծի։
Համապատասխան նախագծի վերաբերյալ Պենտագոնը զեկույց կներկայացնի ներկայացուցիչների պալատ, որն էլ թույլ կտա ամերիկյան զինված ուժերին 4 հավելյալ ռազմաբազա տեղակայել Հունաստանում:
Նշենք, որ նախագծի համահեղինակ կոնգրեսականներ Գրեյս Մենգը, Գուս Բիլիրաքիսը, Դինա Տիտուսը և Նիկոլ Մալլիատակոսը շեշտում են, որ այդ նախաձեռնությունը վճռորոշ ժամանակաշրջանում է կյանքի կոչվում։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Փիթ Հեգսեթի հետ։ Կողմերը քննարկել են «ռազմավարական պաշտպանության ոլորտում հարաբերությունների հետագա խորացման» հարցերը։ Դենդիասը Հեգսեթի հրավիրել է մոտ ապագայում այցելել Աթենք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |