Մշակութային16:34, 15 Հուլիս 2025
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և Թուրքիայի ներկայսի տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա իրականացվում են հայկական հնագույն քարակերտ արձանների պահպանման աշխատանքներ:
2022 թվականին մեկնարկած վերականգնման և պահպանման աշխատանքները դրական արդյունք են տվել և այժմ լեռան խորհրդանշական կոթողների համար սկսել են օգտագործել նանո լուծույթներ, մասնավորապես, նանո կրաքար՝ նպաստելով այդ արձանների երկարակեցությանը:

Նշյալ աշխատանքներն իրականացվում են Գազիանթեփի վերականգնման և պահպանման տարածաշրջանային լաբորատորիայի և Ադըյամանի թանգարանի տնօրինության աշխատակիցների կողմից:
Նշենք, որ Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:
Կոնաձև արհեստական դամբարանաբլուրն ունի 50 մետր բարձրություն։ Բլրի երկու կողմերում՝ արևելքում և արևմուտքում, կառուցված են միանման արձանախմբեր, որոնք պատկերում են հին աստվածներին, արքային և նրա նախնիներին։
Հուշարձանախմբի կենտրոնական մասում հինգ մարդակերպ արձաններ են նստած դիրքով: Կենտրոնում հայոց դիցարանի գերագույն աստված Արամազդի արձանն է, որն ունի ինը մետր բարձրություն: Արամազդի աջ կողմում Անահիտ դիցուհու արձանն է, ձախում՝ Միհր աստծո արձանը:
Այս սրբավայրի կառուցման բարդությունը, ըստ մասնագետների, կարելի է համեմատել միայն եգիպտական բուրգերի հետ։
.png)

.png)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |