Ռազմական11:31, 17 Հուլիս 2025
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

Թուրքիայի կողմից ահաբեկաչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման և զենքերի հանձման գործընթացը շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Հուլիսի 16-ին հրապարակվել է ՔԲԿ-ի խոսնակներից Թեքին Մուշի հայտարարությունը։ ՔԲԿ-ականների զենքերի հանձման գործընթացի հնարավոր շարունակականությունը նա կապել է Թուրքիայի գործողությունների հետ:
«Այս պահին երկրորդ խմբի զենքերի հանձնումը մեր օրակարգում չէ: Սակայն եթե պետությունը իրավական հիմք ստեղծի ու հստակ քայլեր իրականացնի, իրավիճակը կարող ենք կրկին գնահատել»,-հավելել է Մուշը:
Հիշեցնենք, որ զինյալների առաջին խումբը թուրքական կողմին զենքերը հանձնել էր հուլիսի 11-ին Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում: Հանձնմանը զուգահեռ 30 հոգուց բաղկացած ՔԲԿ-ականների մի խումբ էլ սիմվոլիկ կերպով ոչնչացրել էր զենքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |