Տնտեսական14:05, 17 Հուլիս 2025
Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են առևտրի ծավալները հասցնել 40 մլրդ դոլարի

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հրավերով գտնվում է Թուրքիայում։
Պաշտոնական այցի շրջանակում Թուրքիայի ու ԱՄԷ-ի միջև կնքվել է 7 համաձայանգիր, որոնք վերաբերվում են զբոսաշրջության ու հյուրոնացային ոլորտում ներդրումներին, ներդրոуմային համագործակցությանը դեղագործական ոլորտում, համատեղ նախագծեր արդյունաբերության և արտադրության ոլորտներում, համագործակցություն սննդի ու գյուղատնտեսության ոլորտում։
Համաձայնագրերից երկուսը վերաբերում են համատեղ հյուպատոսական կոմիտեի ստեղծմանը և գաղտնիության աստիճան ունեցող ինֆորմացիայի պահպանմանը։
Էրդողանը նշել է, որ ԱՄԷ-ն դարձել է Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը Մերձավոր Արևելքում։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ երկողմ առևտրաշրջանառության ծավալները 2025-ի համար նախատեսվում է, որ կհասնի 20 մլրդ դոլարի ու հավելել , որ մտադիր են առևտրի ծավալները հասցնել 40 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |