Տարածաշրջան11:38, 17 Հուլիս 2025
Սիրիայի նախագահ. «Առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդության ռեգիոնը կլիներ պատերազմի եզրին»

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։ Շարան մասնավորապես մեղադրել է Իսրայելին Սիրիայի կայունությունը թիրախավորելու մեջ և ընդգծել, որ այդ երկիրը ցանկանում է Սիրիայի տարածքը ներքաշել քաոսի մեջ։
«Սիրիան օտարերկրյա դավադրությունների փորձարկման դաշտ չէ և չի կարող լինել մի վայր, որտեղ ուրիշներն իրականացնեն իրենց նկրտումները մեր երեխաների և կանանց հաշվին»,- հայտնել է Սիրիայի նախագահը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությանը՝ Ահմեդ ալ-Շարան ընդգծել է, որ առանց նրանց միջնորդության տարածաշրջանը կլիներ խոշոր պատերազմի եզրին։
Ըստ Սիրիայի նախագահի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությունը կանխել է Սիրիայի հարավում գտնվող Սուեյդա քաղաքի բախումները, որոնք կարող էին վերածվել տարածաշրջանային պատերազմի։
Հիշեցնենք, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների միջև, որից հետո Իսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզների պաշտպանելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |