Քաղաքական18:27, 18 Հուլիս 2025
ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուս անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինաթափման ու վերջիններիս կողմից զենքերի հրապարակային այրմանը։
Ամենօրյա մամուլի ասուլիսում Բրյուսը, կարևորելով ՔԲԿ-ի նման որոշումը, նշել է․ «Սա շատ կարևոր է։ Նրանք ցանկացան, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենք դա արել են»։
Թեմի Բրուսը հավելել է նաև, որ ՔԲԿ-ին համարում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ուստի և ողջունում են զինաթափման գործընթացն ու սպառնալիքի վերացմանն ուղղված յուրաքանչյուր քայլը։
Հիշեցնենք, որ ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին, ապա այրել դրանցից որոշները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |