Քաղաքական18:00, 18 Հուլիս 2025
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու։
Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բաց է և նախաձեռնող։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները և մասնակցել երրորդ փուլին Ստամբուլում։ Սակայն Ուկրաինայից այս պահի դրությամբ որևէ նախաձեռնություն կամ առաջարկ չենք ստացել։ Կիևը կամ խուսափում է բանակցություններից, կամ պատրաստ չէ դրանց», - նշել է նա։
Զախարովան հույս է հայտնել, որ Ուկրաինան կընդունի մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները և կմասնակցի բանակցային գործընթացին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |