Մշակութային17:59, 21 Հուլիս 2025
ԱՄՆ-ից Թուրքիա է վերադարձվել Մարկուս Ավրելիուսի արձանը

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը X-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Հռոմի կայսր Մարկուս Ավրելիուսի արձանը վերադարձվել է:
Ըստ թուրք նախարարի գրառման՝ արձանը 1960-ականներին գողացվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվղ անտիկ Բուբոն քաղաքից և արդեն 65 տարի ի վեր ցուցադրվում է ԱՄՆ-ում:
Էրսոյը նշել է, որ արձանի վերադարձման համար գործադրվել են դիվանագիտկան ու իրավական ջանքեր։
«Դա պատմական ձեռքբերում է»,- գրել է նա։
Զուգահեռ նշվում է, որ արձանի վերադարձն իրականացվել է Նյու Յորք նահանգի Մանհեթթենի շրջանային դատախազության և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ համագործակցության արդյունքում:
Նախարար Էրսոյը նաև տեղեկացրել է, որ վերջին 7 տարում Թուրքիա է վերադարձվել 8.967 պատմական մշակութային կոթող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |