Քաղաքական09:44, 21 Հուլիս 2025
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կլինեն

Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ այս շաբաթ Ստամբուլում կկայանա թե՛ ռուս-ուկրաինական և թե՛ Իրանի ու եվրոպական պետությունների միջև միջուկային բանակցությունները:
Ռուս-ուկրաինական հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան: Միայն ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության խոսնակն էր հայտարարել, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները և մասնակցել երրորդ փուլին Ստամբուլում։ Սակայն Ուկրաինայից այս պահի դրությամբ որևէ նախաձեռնություն կամ առաջարկ չենք ստացել։ Կիևը կամ խուսափում է բանակցություններից, կամ պատրաստ չէ դրանց», - նշել էր նա։
Անդրադառնալով Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև հանդիպմանը՝ նշենք, որ այն կայանալու է հուլիսի 25-ին:
Հանդիպումը լինելու է փոխարտգործնախարարների մակարդակով: Իրանական կողմը բանակցություններում ներկայացնելու է Մաջիդ Թահթե Ռավանչին և Քազըմ Գարիբադադին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պավիրակությունների միջև խաղաղության շուրջ վերջին բանակցությունները կայացել էին ընթացիկ տարվա հունիսի 2-ին կրկին Ստամբուլում:
Հանդիպումը տևել էր 1.5 ժամ, սակայն այդպես էլ կողմերը հրադադարի և կամ խաղաղության շուրջ համաձայնության չէին հասել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |