Ռազմական13:22, 22 Հուլիս 2025
Ամերիկյան մամուլ․ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter» կործանիչների գնման մասին

Ամերիկյան «Wall Street Journal» թերթը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռների գնման նախնական համաձայնագրի մասին: Գործարքի արժեքը 5․6 միլիարդ դոլար է։
Ամերիկյան թերթի տվյալներով՝ վաճառվելիք ռազմական ինքնաթիռների թվի և տեխնիկական կարգավորման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Թերթի հաղորդմամբ՝ նախնական համաձայնագիրը կարող է հրապարակվել հուլիսի 22-27-ին Ստամբուլում անցկացվելիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բրիտանիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումներում արձանագրել է նրանց դրական վերաբերմունքն այդ գործարքի նկատմամբ:
Հատկանշական է, որ այս զարգացումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Թուրքիան ջանքեր է գործադրում իր օդուժի արդիականացման ուղղությամբ:
«Eurofighter Typhoon» կործանիչները բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռներ են, որոնք համատեղ արտադրվում են Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |