Քաղաքական09:53, 22 Հուլիս 2025
Ֆիդանն ու Արաղչին քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Գազայում հումանիտար վիճակը և Սիրիայում տիրող վերջին զարգացումները։
Արտգործնախարարները վերոնշյալ հարցերից զատ քննարկել են նաև հուլիսի 25-ին Ստամբուլում կայանալիք միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
Հիշեցնենք, որ Իրանը և եվրաեռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնության են եկել միջուկային բանակցությունները սկսելու շուրջ։ Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում և կանցկացվի արտգործնախարարների տեղակալների մակարդակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |