Տնտեսական17:31, 22 Հուլիս 2025
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու համար 2.4 մլրդ եվրո
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածներքի նախարար Աբդուլքադիր Ուրալողլուն հայտարարել է, որ Թուրքիան և Նախիջևանը կապող երկաթուղային ծրագրի համար 2․4 միլիարդ եվրո արտաքին ֆինանսավորում է ներգրավել: Այն Կարս - Իգդիր-Արալըք - Դիլուջու երկաթուղային գծի հետ միասին Թուրքիայի արևելքը կկապի Ասիայի հետ:
Նախարարը նշել է, որ ֆինանսավորումն ապահովվել է գանձապետարանի և ֆինանսների նախարարության աշխատանքների արդյունքում: Ուրալողլուն գնահատել է սա որպես Թուրքիայի իրականացրած տնտեսական ծրագրի նկատմամբ միջազգային վստահության դրսևորում:
Նախարարն ավելացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն առաջ է շարժվելու այս ու նմանատիպ այլ ծրագրերով՝ նպատակ ունենալով ուժեղացնել Թուրքիայի լոգիստիկ հնարավորությունները:
Ըստ Ուրալողլուի՝ այս ծրագիրը մաս է կազմում Թուրքիայի ավելի լայն ռազմավարության՝ ուղղված տարածաշրջանային կապերի ամրապնդմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |