Քաղաքական14:20, 22 Հուլիս 2025
Ստամբուլում տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների 3-րդ փուլի անցկացմանը։ Նա նշել է, որ բանակցությունները կկայանան Ստամբուլում և հավելել, որ կողմերը համաձայնել են բանակցություններն անցկացնել հուլիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվախծում։
Թուրքական աղբյուրի նշմամբ՝ այս բանակցությունները համարվում են կարևոր քայլ երկու երկրների միջև հակամարտության դադարեցման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև խաղաղության շուրջ վերջին բանակցությունները կայացել էին ընթացիկ տարվա հունիսի 2-ին կրկին Ստամբուլում:
Հանդիպումը տևել էր 1.5 ժամ, սակայն այդպես էլ կողմերը հրադադարի կամ խաղաղության շուրջ համաձայնության չէին հասել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |