Քաղաքական17:17, 23 Հուլիս 2025
Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի պատվիրակությանը

Ռուս-ուկրաինական ստամբուլյան 3-րդ բանակցություններին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի պատվիրակությունն արդեն տեղում է:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նրանց քիչ առաջ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հանդիպումը նախատեսվում է Ստամբուլի Չըրաղան պալատում, Թուրքիայի ժամանակով 19:00-ին:
Բանակցություններն ընթանալու են եռակողմ ձևաչափով և որպես ընդունող ու միջնորդ կողմ այն ղեկավարելու է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Թուրքական կողմից ներկա են գտնվելու նաև «Թուրքիայի ազգային հետախուզության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը:
Ռուսական կողմը բանակցություններում ներկայացնելու է Ռուսաստանի փոխնախագահ Վլադիմիր Մեդինսկին և փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, իսկ ուկրաինական կողմը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանական խորհրդի քարտուղար Ռուստեմ Օմերովը և արտգործնախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |