Ռազմական12:03, 23 Հուլիս 2025
Գերմանիան հաստատել է 40 միավոր «Eurofighter» կործանիչների արտահանումը Թուրքիա

Գերմանիայի նոր կառավարության կողմից ստեղծված Դաշնային անվտանգության խորհուրդը հաստատել է 40 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչների արտահանումը Թուրքիա: Շեշտվում է, որ Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Նշենք, որ Անկարան վերոնշյալ կործանիչները ձեռք բերելու համար նախնական հարցում էր ներկայացրել 2023-ի մարտին։
«Eurofighter»-ը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից համատեղ արտադրվող կործանիչ է ու որպես կոնսորցիումի անդամ՝ այդ կործանիչների վաճառքը երրորդ երկրներին հնարավոր չէ առանց Գերմանիայի թույլտվության:
Նշվում է, որ եթե Թուրքիան պատվիրի այդ 40 միավոր կործանիչները, ապա գործարքի արժեքը կկազմի մոտավորապես 4.75 մլրդ եվրո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս նշել էր, որ առաջընթաց է գրանցվել կործանիչների գնման բանակցություններում։ Այդ գործարքին դեմ է հանդես եկել Հունաստանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |