Տնտեսական15:40, 23 Հուլիս 2025
ԱՄՆ կարևորում է Թուրքիա-Իրաք նավթամուղի վերագործարկումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա էս Սուդանիի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Իրաք-Թուրքա նավթային համաձայանգրին և կարևորել երկու երկրների միջև նավթամուղի վերագործարկումը:
Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն կոչ է արել նաև Իրաքյան Քուրդիստանի պաշտոնյաների աշխատավարձները վճարել հետևողականորեն:
Բացի այդ Ռուբիոն ընդգծել է Իրաքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացված վերջին հարձակումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ապագայում նմանատիպ հարձակումները կանխելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրաքի միջև 52 տարի առաջ կնքված նավթային համաձայնագրի ժամկետը լրանում է։ Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում այս մասին հրապարակվել էր հայտարարություն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ:
Ըստ այդմ՝ Թուրքիայի ու Իրաքի միջև 1973-ի հուլիսի 27-ին ստորագրված համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026-ի հուլիսի 27-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |