Քաղաքական20:39, 23 Հուլիս 2025
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում պահպանել Թուրքիայի դեմ «CAATSA» պատժամիջոցները

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի երկու խումբ՝ «Ամերիկայի հրեական կոմիտեն» և «Հույն-ամերիկյան առաջնորդության խորհուրդը», կոչ են արել չչեղարկել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները:
Նշվում է, որ նրանք նամակով դիմել են անձամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և պահանջել չչեղարկել «CAATSA»-ի հիման վրա սահմանված պատժամիջոցների փաթեթը, քանի որ դրա չեղարկումը Թուրքիային թույլ կտա ձեռք բերել F-35 կործանիչներ:
Թուրքական մամուլում տեղի ունեցածը ստացել է հետևյալ ձևակերպումը. «Հույների ու հրեաների վախը F-35-ից»։
CAATSA - «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:
Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ վերջինս ՌԴ-ից ձեռք էր բերել հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |