• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված14:07, 23 Հուլիս 2025

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Վերջին ամիսներին Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը տարատեսակ սկանդալային զարգացումների բովում է:

Հիմնական իրադարձությունները պտտվում են ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումների, կալանավորումների, ապա նաև դատապարտումների շուրջ, որոնք, ըստ տվյալահեն վերլուծության, պայմանավորված են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանությունը կորցնելու վախով:

Սա ավելի ակնհայտ դարձավ և ներքաղաքական իրավիճակն էլ ավելի թեժացավ, երբ մարտի 19-ին ձերբակալվեցին տասնյակ ընդդիմադիր գործիչներ՝ այդ թվում Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետ, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարժվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուին:

Թուրքական ընդդիմադիր մամուլում այդ օրերին տարածվող լուրերի համաձայն՝ տեղի ունեցողն ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ուներ և սպասարկում էր անձամբ Էրդողանի շահերը:

Ավելի ուշ ամեն ինչ ավելի պարզորոշ դարձավ։ Հուլիսի 17-ին Իմամօղլուն դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատարկման, սակայն ի սկզբանե ձերբակալման հիմք հանդիսացող մեղադրանքներից և ոչ մեկը չէր հանդիսանում նման որոշման պատճառ:

Հարկ է ընդգծել, որ վերջինս ձերբակալվել էր քրեորեն պատժելի «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակներում, բայց ազատազրկման դատապարվեց՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի հասցեին վիրավորանք հասցնելու համար:

Պատկերը դիտարկելիս ակնհայտ է, որ ամենևին էլ էական չէր թե ինչ հոդվածով, ում վիրավորելու համար և կամ ինչպես պետք է ազատազրկման ենթարկվեր Իմամօղլուն, այլ էական էր մեկ բան. թե երբ պետք է լինի անազատության մեջ և վերջ:

Անազատության մեջ լինելու և մնալու ժամանակահատվածի կարևորությունը փորձենք բացատրել ժամանակային հետհայացք նետելով և դրան անչվող տվյալները ներկայացնելով: 

Եվ այսպես, Թուրքիայում 2024-ի մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներով Թուրքիայի հանրապետական շրջանում 1-ին անգամ իշխող ԱԶԿ-ն զիջեց իր դիրքերը որևէ այլ կուսակցության, տվյալ դեպքում՝ ԺՀԿ-ին:

Ընտրությունների վերջնարդյունքների համաձայն՝ «ԺՀԿ»-ն հավաքել էր ընդհանուր ձայների ավելի քան 37 տոկոսը, իսկ «ԱԶԿ»-ն 35.48 տոկոս: Նույնիսկ իշխանական դաշինքի ձայների ավելի քան 40 տոկոսը հավաքելը ոչինչ չէր փոխում. իշխանությունը ձայների փոքրամասնությամբ տեղական մարմինների կառավարումը մեծամասամբ կորցրել էր՝ զիջելով դրանք ընդդիմադիր կուսակցություններին:

Դիտարկման արժանի է նաև այն փաստը, որ թե՛ այս օրերին և թե՛ դրան նախորդող ժամանակահատվածում որպես Էրդողանի հնարավոր ամենաուժեղ մրցակից ընդդիմադիր դաշտում դիտվում էր հենց Իմամօղլուն: 

Թուրքական «Metropoll» և «Konda» հետազոտական ընկերությունների անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ եթե 2024-ի ապրիլին լինեին ընտրություններ, ապա Իմամօղլուն ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 46.7-39.3 տոկոս ձայների հարաբերակցությամբ կհաղթեր Էրդողանին՝ դառնալով երկրի նոր նախագահը:

Այդպիսի մեկ այլ ցուցանիշ էլ հայտնում էր «Ankara Research and Consultancy» կենտրոնը, որի  տվյալների համաձայն՝ Իմամօղլուն ապրիլին հնարավոր ընտրությունների պարագայում ձայների 12.2 տոկոս առավելությամբ առաջ կանցներ Էրդողանից:

Էրդողանին խոչընտոտելու փաստն ավելի ակնհայտ է դառնում, երբ Իմամօղլուն ձերբակալվում է վերջին ամիսներին պարբերաբար ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին արվող հայտարարությունների ֆոնին, որին, իհարկե, նման իրավիճակում Էրդողանը կողմ չէր:

Այժմ, երբ արտահերթ ընտրությունների, ինչպես նաև գլխավոր մրցակցի հարցն Իմամօղլուի ազատազրկմամբ կարելի է համարել լուծված, Էրդողանը, իր մրցակցի համբավը փորձում է արատավորել կոռուպցիոն «բացահայտումներով»։ Այդ կերպ  նա թերևս 2028-ի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու, կամ հարմար պահին արտահերթ ընտրությունների գնալու ժամանակ է շահում: 

Հեղինակ`   ԱՆԴՐԱՆԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}