Քաղաքական15:33, 24 Հուլիս 2025
Էրդողանը ուղերձ է հղել Լոզանի խաղաղության պայմանագրի 102-րդ տարելիցի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Լոզանի խաղաղության համաձայնագրի ստորագրման 102-րդ տարելիցի առթիվ:
Այս համատեքստում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն օրեցոր «Էլ ավելի արդյունավետ է դառնում» և ներկայումս բոլոր ոլորտներում իրենք շատ ավելի լավ դիրքերում են, քան օրինակ՝ երեկ:
«Տա՛ Ալլահը, վաղն ավելի լավ մակարդակում լինենք»,-ամփոփել է միտքն Էրդողանը:
Նշենք, որ Լոզանի պայմանագրի շուրջ բանակցությունները սկսել էին 1922 թվականի վերջին և հանգուցալուծվել դրա ստորագրությամբ՝ 1923 հուլիսի 24-ին:
Լոզանի համաժողովին մասնակցում էր նաև հայկական պատվիրակություն, որն ուներ մեկ հիմնական նպատակ: Այն էր՝ հայերին Թուրքիայի կազմում ինքնավար շրջանի տրամադրումը՝ կա՛մ ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքում, կա՛մ Սիրիայի հյուսիսում: Նրանք դա անվանում էին «Հայկական ազգային օջախ»՝ ինքնավար, ապառազմականացված տարածք թուրքական տարածքում, որտեղ հայերը կարող էին ինքնակառավարում իրականացնել և ապահով արտահայտել իրենց մշակույթն ու կրոնը:
Սակայն բանակցությունների արդյունքում հայերը չստացան իրենց ուզածը։ Թուրք ղեկավարները մերժեցին հայերի պահանջները, մինչդեռ դաշնակիցներն առանձնապես հետաքրքրված չէին այդ հարցով: Լոզանի պայմանագիրը հայտնի դարձավ որպես ժամանակակից Թուրքիայի «ծննդյան վկայական», իսկ Թուրքիայի հայ բնակչությունը դարձավ փոքրամասնություն՝ հիմնականում հավասար իրավունքներով, բայց գործնականում հաճախ խտրականության զոհ:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուն վերջերս հրատարակված հետազոտական հոդվածում հայերի դերն ու Լոզանի կոնֆերանսում նրանց հատկացված անուշադրությունը նկարագրում է հետևյալ կերպ.
«Լոզանի պայմանագիրը գեթ մեկ անգամ չի հիշատակում հայերին»:
Բացի այդ, անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Կայսրության առաջնորդությունը ստանձնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցության կողմից մանրամասն պլանավորված և իրականացված Հայոց ցեղասպանությանը, որին զոհ է գնացել 1.5 մլն հայ, վերջինս գրում է.
«Լոզանի պայմանագիրը դարձրեց Հայոց ցեղասպանությունը քաղաքականապես անհետևանք: Հայերի համար ոչ մի հատուցում չեղավ՝ ինքնավարության կամ որևէ տեսակի փոխհատուցող արդարադատության տեսքով, և ոչ մի պատասխանատվություն հանցագործների համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |