• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:53, 24 Հուլիս 2025

Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ

Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և Եվրամիության (ԵՄ) կողմից SAFE (անվտանգ ուղևորների հոսք) ծրագրում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։

Վերջին շրջանում երկկողմ հարաբերություններն անկայուն որակելով՝ Միցոտակիսը նշել է, որ Հունաստանն ինքնիշխանության հարցերով չի բանակցում Թուրքիայի հետ և երբեք չի ընդունի այսպես կոչված «գորշ տարածքներ» տեսությունը։

Ըստ Միցոտակիսի՝ Հունաստանը երբեք չի հանդուրժի, որ Թուրքիան թելադրի, թե Հունաստանն իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքներում ինչ կարող է անել և ինչ չի կարող անել։

Անդրադառնալով «SAFE» ծրագրին՝ Միցոտակիսը նշել է, որ ինքը վետո կդնի Թուրքիայի մասնակցության վրա, քանի դեռ Էգեյան ծովում շարունակվում են անհամաձայնություններն ինքնիշխանության շուրջ։

«Հունաստանը կարգելափակի այն։ Սա սպառնալիք չէ։ Եթե Թուրքիան ցանկանում է մասնակցել այս ծրագրին, ապա պետք է ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չի ներկայացնում»,- շեշտել է Միցոտակիսը։

Նշենք, որ «SAFE» ծրագիրը ԵՄ ծրագիր է, որի նպատակն է ապահովել ուղևորների անվտանգ հոսքը: Ծրագրի նպատակն է ամրապնդել սահմանային անվտանգությունը՝ ուղևորությունից առաջ ուղևորների մասին տեղեկատվության փոխանակումը հեշտացնելով։ Թուրքիան աշխատում է  վերոհիշյալ ծրագրին մասնակցելու ուղղությամբ՝ ԵՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելու և սահմանային անվտանգությունը բարելավելու համար ու Թուրքիայի մասնակցությունը ծրագրին դիտվում է որպես կարևոր քայլ ԵՄ-ի հետ համագործակցության մեջ։

Աղբյուր`    nefes.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}